Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ նախագահը խախտում է սահմանադրությունը

Քաղաքականություն
7e5a3bf49a40acf33d0375b547d04df3

Մինչ մեր հասարակությունը «ցնծում է» Պուտինին ճնշվելու Սերժ Սարգսյանի քաջությամբ, ստվերում է գտնվում պուտինյան մաքսայինից առավել կարևոր, սակայն դեռևս անհայտ սահմանադրական բարեփոխումների ապօրինի հանձնաժողովի գործունեությունը:

Իսկ առայժմ, խոսքը վերաբերում է ՍԴ նախագահի ապօրինի կարգավիճակին ՀՀ Նախագահին առընթեր մարմնում: Առնվազն, հենց նույն սահմանադրությունն, այն էլ մի քանի դրույթներով /5, 98, 100-րդ հոդվածներ/, արգելում է ՍԴ նախագահին զբաղվել այդ գործունեությամբ, որի համար նա օրենսդրական որևէ լիազորություն չունի:

Ի դեպ, նույնը վերաբերում է նաև ԱԺ հանձնաժողովի նախագահի մասնակցությանն այդ հանձնաժողովի գործունեությանը:

Զարմանալի է նաև, որ համատարած լռություն է այս կարևորագույն հարցում: Մի՞թե նորից գնում ենք դեպի հերթական կեղծված սահմանադրությունը:

ՀԱԿ քաղխորհրդի անդամ
Ռ.Թորոսյան