Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ի արձագանքը. Երբ քաղաքացուն անվանում են ոչխար (տեսանյութ)

Քաղաքականություն
ab7b3a4d9f663a2b70f47c0af2ea84b8

Նախորդ շաբաթ հասարակությունը տեղեկացավ, թե կառավարության դիմաց Ազգային անվտանգության ծառայության պետը ինչ բառերով է շփվում Հայաստանի քաղաքացու հետ

«Արա, էշ ա, ինչի՞ ես գոռում, այ ոչխար»,-ասել էր ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը։

ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Մարգարյանը չի ուզում իմանալ, թե ով է քաղաքացուն անվանել էշ կամ ոչխար, ինքը չի ուզում քննարկել պետական պաշտոնյայի վարքագիծը. «Հիմա համբալ, թե ոչխար, ասում եմ դա ԱԺ պատգամավորին հարց տալու չեմ կարծում որ բան ա, ես քաղաքական գործիչ եմ»։։

Գործարար պատգամավորը չի պատրաստվում հանդես գալ հարկատուի հաշվին աշխատավարձ ստացող եւ նույն հարկատուին վիրավորող Գորիկ Հակոբյանի հրաժարականի պահանջով . «Նման հարցով դիմում եք այն մարդին, ով նման վարքագիծ է դրսեւորել»։

Առաքել Մովսիսյանը նույնպես տեղյակ չէր, որ երկրի Ազգային անվտանգության առաջին պատասխանատուն քաղաքացուն կարող է ասել ոչխար։ Հաստատ վիրավորել են, ինքն էլ պատասխանել է, ի՞նչ վատ բան է արել

Մանրամասները տեսանյութում,