A
A
Ավագանու անդամները փոխհատուցում կստանան
Սեպտեմբերի 10-ին գումարված 2-րդ նստաշրջանի 1-ին նիստում, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների համապատասխան հոդվածներով, Երևան քաղաքի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով ամսական 45000-ական դրամ փոխհատուցում տրամադրել։