«Ճնշում են խեղճ ու փոքր Հայաստանին» (տեսանյութ)
Մաքսային միության անդամակցությունը կնվազեցնի մեր անվտանգության մակարդակը և խնդիրներ կառաջացնի Լեռնային Ղարաբաղի հարցում: Գտնում է քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը. «Դրսից զենք ներմուծելը, բացի մաքսային միության տարածքից կդառնա 20 տոկոսով թանկ: Ուստի, մեզ համար զենքի ներմուծման միակ աղբյուրը դառնում է Ռուսաստանը: Բացի այդ, այսօր Ղարաբաղից վատ թե լավ, ապրանք է գալիս Հայաստան: Մաքսայինին միանալու պարագայում կդրվի մաքսային անցակետեր, Ղարաբաղը պետք է մաքս վճարի Մաքսային միությանը, կդիմանա՞ արդյոք Ղարաբաղ այս ամենին, իհարկե չի դիմանա»,- իր խոսքերը հիմնավորում է քաղաքագետը:
Ըստ պարոն Պապյանի` Մաքսային միությունը քաղաքական հենք ունի. «Այսինքն` Պուտինին պետք է մանր հաղթանակներ, քանի որ նրան չհաջողվեց Ուկրաինայի պարագայում հասնել հաջողության, ճնշում են նրան, ում կարելի է ճնշել, մեջների խեղճ ու փոքր Հայաստանին են ճնշում, մյուսների պարագայում ոչինչ չի ստացվում»,- ասում է նա:
Մանրամասները` տեսանյութում: