«Ինքնապաշտպանության մասին խոսք լինել չի կարող» (տեսանյութ)
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը արդարադատության համար դժբախտություն է համարում այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով քրեական հետապնդումը դադարեցվել է։
ՀՀ Պաշտպանության նախարարության Քննչական ծառայությունը Խաչատրյանների գործողությունները որակել է որպես ինքնապաշտպանություն։ Գործով մեղադրյալ է համարվում Արտակ Բուդաղյանը եւ նրա նկատմամբ նախաքննությունը շարունակվում է:
Անդրադառնալով այս որակմանը՝ Հայկ Ալումյանն իր զարմանքն արտահայտեց. նա նշեց, որ Խաչատրյանների կոմնակիցները դեպքի ժամանակ առնվազն 11 կրակոց են արձակել, այն դեպքում, երբ Ավետիքի զենքից եղել է ընդամենը 2 կրակոց։ Ըստ փաստաբանի՝ միայն այս հանգամանքն արդեն փաստում է, որ ինքնապաշտպանության մասին խոսք անգամ լինել չի կարող։
Մանրամասները՝ տեսանյութում։