«Սիրիահայությունը հայտնվում է լքված վիճակում» (տեսանյութ)
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի նկատմամբ ուժի կիրառման հավանականության օրըստօրե մեծացման ֆոնի վրա էապես փոխվում է տարածաշրջանային զարգացումների հեռանկարը` մոտենալով տարածաշրջանային պատերազմի բռնկման վտանգի շեմին: Այս հայտարարությամբ այսօր Հայաստանում Սիրիայի դեսպանատան մոտ հանդես եկան «Նախախորհրդարանի» անդամները:
Նրանք նաև ընթերցեցին երկրորդ հայտարարությունը` պահանջելով միջազգային կառույցներից գործուն քայլեր ձեռնարկել` կանխելու հավանական պատերազմը:
«Նախախորհրդարանը» Սիրիայի դեմ ռազմական գործողությունների իրականացման պարագայում առաջին պլանում է դնում սիրիահայերի ֆիզիկական գոյության հարցը և մեղադրում է հայկական իշխանություններին:
«Հայաստանի կառավարող վարչախմբի հանցավոր անգործության և դավաճանական կեցվածքի պատճառով Սիրիահայությունը հայտնվում է լքված վիճակում»,- նշվում է հայտարարության մեջ:
Սիրիայում, մասնավորապես Հալեպ քաղաքում 30-35 հազար հայեր կան: Գտնում է «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Խաչիկ Ճոզիկյանը:
Ի դեպ, պարոն Ճոզիկյանին մասնավորապես զայրացրել է Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հայտարարություն այն մասին, որ ՀՅԴ-ն միայն ամպագոռգոռ հայտարարություններ է անում:
Սիրիայում բնակվող հայերի համար ապահով պայմաններ ստեղծելու համար «Նախախորհրդարանը» ունի մեկ տարբերակ:
Մանրամասները` տեսանյութում: