A
A
«Այդ որոշումը բխում է մեր պետական շահերից» (տեսանյութ)
ՀՀ նախագահը Մաքսային միություն մտնելու հայտարարությունն արել է բացառապես ՀՀ շահերից ելնելով. այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ներկայացնելով նիստի քննարկման թեման, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա, որևէ շրջադարձային բան չի եղել։
«Այդ հայտարարության մեջ որևէ սենսացիոն բան պետք չէ փնտրել, քանի որ տարիներ շարունակ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստակամ է մտնել Մաքսային միություն, պետք է իր հարաբերությունները զարգացնի ինչպես իր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, այնպես էլ եվրոպայի գործընկերների հետ։ Դրանք փոխլրացնող գործընթացներ են»,-ասաց նա։