Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ ՀՀԿ-ի մոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
d8cb8a17a2c1b363f563a9398fa61fb1

ՀՀԿ գործադիր մարմնի նիստն ուղեկցվեց քաղաքացիների բողոքի ակցիայով։
Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալուն դեմ քաղաքացիներին ոստիկաններն այդպես էլ չթողեցին ՀՀԿ շենքին մոտենալ։ Իրադարձությունները զարգացան քիչ հեռու։ Ոստիկանները հասցրին բերման ենթարկել մի քաղաքացու։ Պարզվեց նա ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի քրոջ որդին է՝ Վրեժ Զատիկյանը։ Իսկ քաղաքացին փորձում էր ճշտել, թե ինչո՞ւ են ոստիկանները փակել փողոցները և խոչընդոտում քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը:

Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց՝ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով: