Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը վաղ է (տեսանյութ)

Քաղաքականություն
f2a80fdcba4b9e72f513965b6978a340

Դավիթ Շահնազարյանը դեռեւս չի պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, թեպետ համոզված է, որ մաքսային միությանը միանալու նրա որոշումը մեր ինքնիշխանության դեմ է։ «Կարծում եմ առայժմ հրաժարականի պահանջ դնելը վաղաժամ է, քանի որ պոտենցիալ հավակնորդները բացառապես ոչ թե պրոռուսական, այլ ռուսական քաղաքականության ջատագովներն են»,-այսօր ասել է նա։

Նա դեռ հույսեր ունի, որ Սերժ Սարգսյանը ետ կկանգնի Մաքսային միությանը միանալու որոշումից։ ԱԱԾ նախկին ղեկավարը խուսափում է Սերժ Սարգսյանի հայտարարությունը բնորոշել դավաճանություն։ «Ես այսօր աշխատում եմ ածականներ չօգտագործել»,-թեման փակեց ԱԱԾ նախկին ղեկավարը։ Ի դեպ, նա հրաժարվեց մեկնաբանել ԱԱԾ գործող ղեկավար Գորիկ Հակոբյանի՝ քաղաքացուն «ոչխար» անվանելու փաստը։ Ինքն այդ մասին լրագրողից էր լսում։

Փոխարենը նշեց, որ «Հայաստանում ԿԳԲ-ն վերացել է շատ վաղուց»։ «Այ եթե Հայաստանը միանա Մաքսային միությանը, պարզ ա, որ էդ դեպքում էլ Հայաստանի Հանրապետություն դա չի լինի, կլինի ինչ-որ պետականատիպ կազմավորում, էդ ժամանակ կլինի էդ կառույցը, որի մասին դուք ասացիք»,-ավելացրեց Դավիթ Շահնազարյանը։