Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոալիցիան կընդլայնվի, ազատությունը կպակասի

Քաղաքականություն
64339b5e59f0dd391a999f4461cbfd3e

Մաքսային միությանը միանալուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշվելու է բացառապես Մոսկվայում,-«Հայելի» ակումբում հայտարարել է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

Ըստ նրա, թե Ադրբեջանը, թե աշխարհը,-եթե մաքսային միությունը կայանա,-կարծես թե այլեւս խոսելու բան չունեն Հայաստանի հետ, այլ բացառապես՝ Մոսկվայի հետ։ Մաքսային միության մեջ մտնելն, ըստ պարոն Շահնազարյանի, չի կարող չազդել նաեւ հայ-թուրքական եւ հայ վրացական հարաբերությունների վրա։

Երկու դեպքում էլ մեր փոխարեն որոշումներ է կայացնելու Մոսկվան։ «Վրաստանը էլ ավելի սերտորեն կհամագործակցի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»,-վստահեցրել է Դավիթ Շահնազարյանը։ Ներքաղաքական կյանքում նա չի բացառում կոալիցիայի ընդլայնումը՝ խորհրդարանական ուժերի մասնակցությամբ։

Ի դեպ, ԱԱԾ նախկին ղեկավարը վստահ է, որ Մաքսային միությանը միանալուց կարճ ժամանակ հետո Հայաստանում ազատությունների, քաղաքացիական ինստիտուտների զարգացման հնարավորությունները, «եւ, ընդհանրապես, գործունեությունը կիջեցվի եւ կհավասարեցվի այն կարգավիճակին, որ կա այսօր Ռուսաստանում»։ «Կգնան էական խստացումներ»,-պնդեց Դավիթ Շահնազարյանը խուսափելով «ռեպրեսիաներ» եզրից։