Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանակցային գործընթացը մի քանի տարով ետ է գցում» (տեսանյութ)

Քաղաքականություն
9bc630023554b12648c0e6f0a3d8ab65

Հաշվի առնելով վերջին զարգացումները` ԵՄ հետ կնքվելիք համաձայնագիրը կփոխի իր որակը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նա նշեց, որ անգամ պայմանագրի ստորագրման դեպքում հայկական կողմը ստիպված կլինի խմբագրել այն՝ ստանձնելով ավելի փոքր տնտեսական պարտավորություններ:

«Սա լուրջ պրոցեդուրա է, սա մի քանի տարով ետ է գցում բանակցային գործընթացը, եթե նման որոշում լինի, որ ստորագրեն, բայց նոր ֆորմատով: Այս օրվա դրությամբ, եթե մենք մինչև Վիլնյուս գնալը ստորագրենք մաքսային միության անդամակցելու որևէ փաստաթուղթ, ապա մենք չենք կարող ըստ սահմանման ստորագրել այսօրվա սեղանին դրված ասոցացված պայմանագիրը»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում: