Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա ի պաշտպանություն Արգիշտի Կիվիրյանի (տեսանյութ)

Քաղաքականություն
777ab646447c78471f0f1680a64289ef

Այս պահին Գլխավոր Դատախազության դիմաց տեղի է ունենում ակցիա ի պաշտպանություն Արգիշտի Կիվիրյանի: Ակցիային միացել են Փաստաբանների պալատի 25 փաստաբաններ , ովքեր հայտնեցին, որ պատրաստ են բոլորով միասին պաշտպանել Կիվիրյանի շահերը, եթե գործը հասնի դատարան:

Փաստաբանները վստահեցրեցին, որ Փաստաբանների պալատի գրեթե բոլոր անդամները` մոտ 150 մարդ, միացել են այս ակցիային, սակայն այսօր չեն կարողացել ներկա գտնվել:

Արգիշտի Կիվիրյանը այս պահին գտնվում է Դատախազության դիմաց: Նրան կանչել են Դատախազություն որպես վկա Կոմիտաս 5-ում օգոստոսի 24-ի դեպքերի հետ կապված, սակայն վերջինս վստահ է, որ ներսում, հարցաքննության ընթացքում ինքը կդառնա կասկածյալ, ընդհուպ մինչև մեղադրյալ: