Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«100 հատ ընտրած եմ, ոչ մի պեն էլ չեն անում» (տեսանյութ)

Քաղաքականություն
b348902ced536c3ad9184f65a8dee116

Կապանի եւ Մեղրիի տարածաշրջանը շուտով կունենա նոր պատգամավոր։ Ոմանց դա չի ոգեւորում:

«Իիիիի, լավ է...»,-ասում է քաղաքացիներից մեկը։ Մյուսը նույնքան կարճ է կապում. «Պետք չի»։

Կապանցիների մի մասը համոզված է՝ պատգամավոր պետք է, պարզ չէ, սակայն, թե ինչի համար. «Ոչ մի բան էլ չի անելու, բայց պատգամավորը պըտի ըլնի»։ Ռուսաստանից մի քանի ամսով վերադարձած մեկ այլ քաղաքացի նկատում է.«Մենակ խոստումներ են լինում»։ Երկրորդ որդու համար աշխատատեղ փնտրող զոհված ազատամարտիկի հայրը լրիվ հուսահատ է.«100 հատ ընտրած եմ, կարո՞ղ ա մի կտրած մալին աղ են քցած դրանք, ոչ մի պեն էլ անում չեն»։

Պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը Կապանի եւ Մեղրիի տարածաշրջանների վերքերը պատկերացնում է, լուծումներն առավելեւս՝ հանքերը պետք է բացել, ժողովուրդն աղքատ է. «Գործազրկությունը մեր տարածաշրջանում հնարավոր է վերացնել միայն հանքավայրերի բացումով»։

Ըստ Արմեն Կարապետյանի, այս անգամ Հանրապետականը չի պատրաստվում կեղծել ընտրությունները։ Ուրախությամբ ավելացրեց, որ ժողովուրդը Սյունիքում կողմնորոշվել է դեռ քարոզարշավից առաջ։ Իսկ թե ինչու՞ Հանրապետականը երբեք չի պարտվում, թեպետ երկրից ժողովուրդը փախչոմ է հաճույքով, պատգամավորության թեկնածուն բառացիորեն ասաց. «Դա են ուզում, ուրեմն մեր հասարակությունը դրան է պատրաստ»։

Թեկնածուն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի օգնականն է, մարզպետը կօգնի, որպեսզի պատգամավորության թեկնածուն իմանա, թե ինչ խնդիրներ կան մարզում, թեպետ այնպես չէ, որ իրենք անփորձ մարդու են ուզում գործուղել խորհրդարան։ «Արմեն Կարապետյանը երկար ու ձիգ տարիներ Կապանի քաղաքապետ ա աշխատել, գազի վարչության պետ, մեղրեցու համար ինքը աշխատել ա»,-ասում է Սյունիքի մարզպետը։

Նա խոստանում է՝ կեղծիքներ չեն լինի, նա տեղյակ է, որ Ժառանգության թեկնածուն արդեն խոստացել է փակել Կապան-Երեւան մայրուղին, եթե հանկարծ Հանրապետականն Արմեն Կարապետյանին կեղծիքներով դարձնի պատգամավոր. «Չէ, բայց ինչու՞ պետք է կեղծեն, ո՞վ պետք է կեղծի»։