A
A
Փոխմարզպետից հետո ի՞նչ պետք է առաջարկի Դոլունցին
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը երեկ պարզաբանել է, թե ինչու է աշխատանքից ազատվել փոխմարզպետ Արա Դոլունցը։
Ինքը նրան ազատելու հետ կապ չունի։ «Դոլունցն իր անձնական ցանկությամբ դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից։ Մեր հարաբերությունները փայլուն են», -ասել է Սյունիքի մարզպետը։ Առաջարկելու՞ է Վահե Հակոբյանը նոր աշխատանք նախկին փոխմարզպետին։
«Փոխմարզպետից հետո ի՞նչ պետք է առաջարկեմ նրան»,-ասաց մարզպետ Վահե Հակոբյանը։ Ի դեպ, վերջինս տեղեկացրեց նաեւ, որ չի պատրաստվում ազատվել նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մարզպետարանում աշխատող կադրերից։