Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ են հիմա քաղաքացիներն ակտիվացել (տեսանյութ)

Քաղաքականություն
46d62e2a9389e015880b903f0e288054

Ինչո՞ւ են հիմա քաղաքացիներն ակտիվացել:

Ըստ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի, առաջին պատճառներից մեկն այն է, որ ընդդիմությունից կա խորը հիասթափություն, բացի այդ, իշխանությունը չի բավարարել որոշ շերտերի կարիքները եւ կա որոշ խավի դժգոհությունը. «Եվ հետո, քաղաքացիական շարժումը խոսում է հասարակության հասունացման մասին»:

Այս մասին «Հայելի» ակումբում հարցին՝ իշխանությունից ո՞ր հատվածն է դժգոհ՝ նա պատասխանեց. «Դժգոհ է այն հատվածը, որն ընտրությունների ժամանակ ձայն չի տվել իշխանությանը»:

Մանվել Բադեյանի հետ բանավեճի ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը չհամաձայնեց նրա հետ, որ ընդդիմությունն այստեղ որեւէ դեր ունի, որովհետեւ շինթույլտվությունները ընդդիմությունը չի տալիս, որոշումները ընդդիմությունը չի կայացնում:

Մանրամասները՝ տեսանյությում