Եղիա Ներսիսյան. Ամիրխանյանը սպառնացել է ինձ (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակտիվիստ Եղիա Ներսիսյանը հայտարարեց, որ ոստիկանությունը օգոստոսի 24-ին իրեն ձերբակալել է, իր խոսքով, ոչինչ չանելու համար:
«Բաժնի պետն ինձ վիրավորեց, ասաց, որ մենք Հայաստանի ավիրման գործով ենք զբաղված Բայց էականն այն է, որ նույն օրը Ամիրխանյանը երկրորդ անգամ կանչելով ինձ իր կաբինետ սպառնացել է ասելով.«Ես քեզ տղամարդավարի զգուշացնում եմ՝ դու այս ամեն ինչից պետք է հեռու մնաս, հակառակ դեպքում քո հետ վատ բաներ կպատահեն: Իմ անունից այս ամենը կասես նաև քո ընկերներին: Քո վրայով կանցնենք, հետո քո ընկերների»,-ասաց նա:
Ակտիվիստը լրագրողների ներկայությամբ հատարարեց, որ եթե իր, իր ընտանիքի հետ մի բան պատահի անմիջական պատասխանատուն կլինի Արաբկիրի ոստիկանության բաժնի պետ Ամիրխանյանը:«Այն, որ Ամիրխանյանը սպառնացել է ինձ, փաստ է: Վառ ապացույցն այն է, որ երեկ գիշեր քաղաքապետարանի մոտ նստած մեր ակտիվիստներին քաղաքացիական հագուստով անձինք ծեծել են»,- հայտարարեց Եղիա Ներսիսյանը: