A
A
«Աշխարհի որևէ երկիր Հայրիկյան չունի»
Հայաստանի իշխանությունը հետեւողական չի եղել Անկախության հռչակագրի դրույթների իրականացմանը։Անկախության հռչակագրի 23-րդ տարեդարձի օրը ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Այդ իսկ պատճառով նա որոշել է երկրում նոր համակարգ հաստատելու ծրագիր ներկայացնել։ Նրա «Բացարձակ ժողովրդավարություն» ծրագիրն արդեն տպարանում է։ Թե ինչպես կընդունի հասարակությունը նրա ծրագիրը, Հայրիկյանին չի վախեցնում. «Աշխարհի որևէ երկիր չունի մոտ 20 տարի բռնադատված և չկոտրված Հայաստան, այնպես որ ես այդ «աշխարհը չունի»-ից չեմ վախենում»,- ասաց պարոն Հայրիկյանը: