Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

23 տարի առաջ այս օրը (տեսանյութ)

Քաղաքականություն
Հռչակագիր673a96fce33b7d2881195d071df752

23 տարի առաջ օգոստոսի այս օրերին Ղարաբաղում հնչում էին ազատմարտի առաջին կրակոցները:

Գերագույն Խորհրդում ծափահարում էին Հայաստանի անկախության մասին հռչակագիրը: Դահլիճում մեզ այսօր էլ ծանոթ դեմքեր են` Արշակ Սադոյան, Բաբկեն Արարքցյան: Բոլորը ժպտում են, բոլորը հավատարիմ են անկախության գաղափարին: 23 տարի հետո այլ պատկեր է:

Անկախության հռչակումն այն օրերին ենթադրում էր սեփական բանակ, որտեղ ծառայողը ծառայելու էր իր երկրին, սեփական ոստիկանություն, որը քաղաքացիների անվտանգության երաշխավորն է, սեփական դատարան, որը իրավադատություն կիրականացնի միայն օրենքով եւ ոչ թե իշխանության հրահանգներով: Այն օրերին խորհրդահայ դասականն անգամ հասկացնում էր, որ անկախությունը մեր թոռների ու թոռնթոռների մարդավայել հացն է: Այս կինը համաձայն է դասականի հետ: Ինքը բնակարան չունի, հիմա այնտեղ մարդավայել ապրում են կրտսեր հարազատները. «Ինձ տնից դուրս չեն արել, ես տուն չունեմ, տեղ չունեմ»:

Անկախությունից հետո կեղծվել են Հայաստանի նախագահի եւ խորհրդարանի 6 ընտրություններից 5-ը:

Ոմանք արդար ընտրություններ պահանջելու կամ կեղծված ընտրությունները չեղյալ ճանաչելու համար վճարել են արյունով:

Անկախության հռչակագիրը հրավերք էր համայն հայությանը` վերադառնալ Հայաստան, քանի որ հռչակագրի տողերից մեկը սահմանում էր` արտերկրի հայությունը Հայաստանի քաղաքացիության իրավունք ունի: Այսօր Հայաստանում գրեթե չկա մի ընտանիք, որի անդամներից մեկը անկախության ընթացքում չհամալրի սփյուռքահայության շարքերը

Անկախության հռչակագրից մեկ տարի ու մեկ ամիս հետո Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե: Այս երջանիկ դեմքերն արդեն ամփոփում են հանրաքվեի արդյունքները:

Հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն:

Իսկ Նաիրի Հունանյանը դեռ այն ժամանակ էր քշտում կարճաթեւ վերնաշապիկի թեւերը: