Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հակոբյանի նամակն Իշխան Զաքարյանին

Քաղաքականություն
2e849a47f648e7654a5cd6ac9af5ef25

Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նամակով դիմել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին հետեւյալ բովանդակությամբ. «Խնդրում եմ տեղեկացնել՝ ինչ ընթացքի մեջ է Ձեզ հասցեագրված 21.06.2013թ. «Ժառանգություն» խմբակցության թիվ Ժխ-Ե-0186/13 գրությամբ ուղարկված նամակը, որում մասնավորապես առաջարկվում է՝ ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, քրեաիրավական բնույթի կասկածներ հարուցող համապատասխան դրվագները ընդգծելով, ուղարկել Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազություն:»

 

Հարգանքներով՝
«Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայություն