Քահանան իրավունք ունի մեկնաբանել, սրբազանը՝ ոչ
Մայր Աթոռը չի կարող մեկնաբանել Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի կոշտ նամակն ուղղված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ «Ա1+»-ը կապվեց Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակի հետ, որտեղից աշխատակից հայր Հուսիկն ասաց, որ նամակը կարող է մեկնաբանել գրասենյակի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը, որն արձակուրդում է։
Հետաքրքրվեցինք՝ իսկ կարո՞ղ ենք որեւէ հոգեւորականի տեսակետը ձայնագրել նամակի մասին։ «Ոչ չեք կարող, ձայնագրելու իրավունք չունեք»,-եղավ հայր Հուսիկի պատասխանը։ Որեւէ սրբազանի՞ էլ չենք կարող ձայնագրել։ Ոչ, միայն տեր Վահրամը կարող է մեկնաբանել։ Այսինքն, քահանան իրավունք ունի մեկնաբանել, սրբազանը՝ ո՞չ։ «Այո»,-հաստատեց հայր Հուսիկը։
Հիշեցնենք, որ, ինչպես տեղեկացնում է «Առավոտը», օգոստոսի 3-ին Երուսաղեմի պատրիարքը նամակ է հղել Ն. Ս. Օ.Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որտեղ տարակուսանք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ։ Նամակում կան այսպիսի տողեր. «Եթէ չեմ սխալիր, յառաջիկայ նոյեմբերին Նորվան սրբազանի առաջնորդական շրջանը կաւարտէր և Գերագոյն հոգևոր խորհուրդի պատկեր-անդամները կրնային այն ատեն «ընդունիլ» իր հրաժարականը: Մի՞թէ Ձեր «Շինարար կաթողիկոսի» համբաւը իսկապէս կուզեք կարգալոյծ հռչակւածներու շարքը երկարելու ջնջե»։