Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալիկ Սարգսյանը՝ Տիգրան Առաքելյանի վկա՞ (տեսանյութ)

Քաղաքականություն
9f937542a81e093a5edd87eebef6a0af

Հայաստանում կա մեկ մարդ, որի՝ Վերաքննիչ դատարանում ցուցմունքն արդեն բավական կլինի, որ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը եւ նրա երեք ընկերները արդարացվեն։ Այսպես կարծում է հենց ինքը՝ Տիգրան Առաքելյանը, ով արդեն երկու տարի է անազատության մեջ է ոստիկանների նկատմամբ ուժ կիրառելու համար։

Այսօրվանից ՀԱԿ ակտիվիստների շահերը դատարանում պաշտպանելու է փաստաբան Մուշեղ Շուշանյանը, ով միջնորդություն ներկայացրեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու վերաբերյալ, սակայն դատարանը՝ Եվա Դարբինյանի նախագահությամբ մերժեց այն։

Դատական նիստին հետեւում էր նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Գիտեք, ես ինքս ռոմանտիկ չեմ եւ հրաշալի տեղյակ եմ մեր արդարադատության համակարգի ողջ հմայքին, չգիտեմ ինչի, բայց ուզում եմ հույս ունենալ, որ գոնե այս անգամ ողջամտությունը, ողջախոհությունը կհաղթի»։

 

Ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների՝ նիստին զուգահեռ այսօր դատարանի դիմաց ակցիա էր ընթանում։

Դատական նիստը կշարունակվի օգոստոսի 9-ին՝ ժամը 12,00-ին։