A
A
Ակտիվիստների ձերբակալությունը`քաղաքական հետապնդում
Հայ Ազգային Կոնգրեսի անդամներն ու համակիրները ամեն ուրբաթ Գլխավոր դատախազության մոտ հավաքվելու ցանկություն չունեն, սակայն ստիպված գալիս են այստեղ ի պաշտպանություն քաղբանտարկյալների։
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սարգիս Գեւորգյանին, Դավիթ Քիրամիջյանին Արտակ Կարապետյանին եւ Տիգրան Առաքելյանին մեղավոր է ճանաչել 2011 թ օգոստոսի 9-ին ոստիկանների հետ բախվելու եւ նրանց դիմադրություն ցույց տալու համար։
Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել վճիռը, սակայն Վճռաբեկը գործը մասնակի բեկանել է եւ կրկին ուղարկել վերաքննիչ դատարան։
ՀԱԿ-ը շարունակում է պնդել, որ ակտիվիստները անմեղ են եւ ենթարկվում են քաղաքական հետապնդման: