A
A
Վրացական թեժ օգոստոս և սեպտեմբեր է սպասվում (տեսանյութ)
Հոկտեմբերի 27-ին Վրաստանը նախագահ կընտրի։ Ներկա դրությամբ կա 23 թեկնածու։ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ թեկնածունների մեծ մասը հայտնի դեմքեր չեն։
«Ֆավորիտների շարքում է «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու, փոխվարչապետ եւ կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին և Միացյալ ազգային շարժումը» ներկայացող Դավիթ Բաքրաձեն»,-տեղեկացրեց նա։
Թե Վրաստանի հայկական համայնքը ում է իր ձայնը տալու՝ փորձագետը դժվարանում է պատասխանել։
«Մեր համայնքը պետք թեկնածուների ծրագրերին ծանոթանալուց հետո որոշում կայացնի, բայց անգամ Միխայիլ Սահակաշվիլին փորձում է հայկական ֆակտորի ձայներ բերել իր կուսակցությանը»,-նկատեց նա։
Փորձագետը համոզված է, որ թեժ նախընտրական օգոստոս ու սեպտեմբեր է սպասվում։