Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սմերչ»-ն էլ Ադրբեջանին չի ոգեւորի պատերազմ սկսել (տեսանյութ)

Քաղաքականություն
7e8f8f34e51446d5ec0d9411c6bbca07

Ահարոն Պողոսյանը Ղարաբաղի բանակում է 20 ամիս, ինչ-որ բան լսել է ադրբեջանական զինուժի համալրման մասին, ինչ-որ մի բան էլ լսել է մեր զինուժի մասին: «Միգուցե իրանց չենք հասնում, բայց պատրաստ ենք մենք էլ հակահարված տալու»։

Ահարոնը «Սմերչ»-ի մասին ոչինչ չի լսել։ Առավելեւս չի վախենում այդ զինատեսակից։ Փոխարենը մտահոգված է Ղարաբաղի վարչապետը՝ մեր ռազմավարական գործընկերը Ադրբեջանին «Սմերչ»-ի տեր դարձրեց:

Արա Հարությունյանին մխիթարում է այն, որ «Սմերչ»-ն էլ Ադրբեջանին չի ոգեւորի սկսել պատերազմը։ Ղարաբաղի բանակը ոչ միայն զինված է, այլեւս հոգեբանորեն՝ ամուր:

Ղարաբաղի պաշտպանության նախարարն ավելի հանգիստ է, «Սմերչ» զինատեսակը Ղարաբաղի բանակի համար նոր զենք չէ։ Հայաստանում այդ զենքի առաջացրած խուճապը նա բացատրում է այսպես. «Համընկել է Հայաստանում որոշակի ճգնաժամի հետ կապված լարվածության հետ, որ նաեւ որոշակի ինֆորմացիա են տալիս մեր հասարակությանը լարվածությունը զարգացնելու համար»։

Նախարարը Ղարաբաղի բանակի համար նույնիսկ օգտակար է համարում «Սմերչ»-ի առկայությունն ադրբեջանական բանակում, դրանով կարելի է համալրել մեր զինատեսակները:

«Մոնթեն այսպիսի մի խոսք է ասում, ասում է՝ Մոսի, ինքնաթիռը վատ բան է։ Ասում եմ՝ Ավո, ինչո՞վ ա վատ։ Ասում ա՝ որ խփում ես, տրաֆեյ չես կարա վերցնես։ Այսինքն, ընկնելու ժամանակ ջարդվում է: Միգուցե սպառազինության մի մասը ձեռք են բերել մեզ համար»,- ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։