Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանի՞ օր դեսպանը կարող է տանից բացակայել (տեսանյութ)

Քաղաքականություն
c4d788a8df72117d19e171450dc7ba01

Ի՞նչ պետք է անի ՀՀ քաղաքացին, եթե արտերկրում հայտնվել է արտակարգ իրավիճակում։

Նախ եւ առաջ մեկնելիս՝ անհրաժեշտ է ունենալ տվյալ երկրում ՀՀ դեսպանատան եւ մոտակա հյուպատոսական հիմնարկի հեռախոսահամարները,-հիշեցնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Խնդիրների դեպքում՝ կարող եք զանգահարել նաեւ ԱԳՆ թեժ գծին՝ 060 620 111 հեռախոսահամարով։

Տիգրան Բալայանն ասում է, որ ցանկացած օդանավակայանի իշխանություն իր ձեռքի տակ ունի հայաստանյան դիվանագետների հեռախոսահամարները, եւ կարելի է պահանջել, որ զանգահարեն եւ հրավիրեն նրանց։

Չնայած բողոքներին՝ ԱԳՆ ներկայացուցիչը վստաեցնում է, որ հայ դիվանագետները պատրաստ են ցանկացած պահի օգնության հասնել ՀՀ քաղաքացուն, քանի որ ՀՀ քաղաքացու օրինական շահերի պաշտպանությունը նաեւ դեսպանությունների թիվ մեկ առաջնահերթությունն է։

Իսկ ինչ անել, եթե դեսպանը տեղում չէ՞... Եւ ընդհանրապես քանի՞ օր կարող է դեսպանը բացակայել իր նստավայր երկրից։

Մանրամասները Տիգրան Բալայանի հետ զրույցում։