«Պատերազմը դարձել է բիզնես» (տեսանյութ)
Պատերազմը դարձել է բիզնես անսկզբունքային պետությունների համար: Այս մասին ահազանգում է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Իր խոսքերի վառ ապացույց նա համարում է վերջերս ՌԴ-ի կողմից Ադրբեջանին շուրջ 1 միլիարդ դոլարի հասնող հարվածային նշանակության զինտեխիկայի վաճառքը: ՌԴ-ն նաեւ զենք է մատակարարում Հայաստանին: Այս երկակի խաղը, ըստ Արշակ Սադոյանի, եւս մեկ անգամ ապացուցում է՝ ՌԴ-ն նոր պատերազմ է հրահրում. «Այդ պատերազմի վերսկսման հետեւանքով ինչ է լինելու այն էլ սմերչ տիպի զենք վաճառելուց հետո` զանգվածային ոչնչացման զենք»:
Արշակ Սադոյանն հիշեցնում է` թմրանյութերի վաճառքից հետո զենքը ամենաշահավետ բիզնեսն է. «Եթե նավթային փողերով 1 մլդ դոլարով զենք կարող են գնել, որի ատկատներ 100-200 մլն կարող են բարձրաստիճան պաշտոնյաներ գրպանել, դե արի ու այդ դեպքում խոսիր ռազմավարական դաշնակից եւ այլն հարցերի մասին»:
Նա կոչ է անում իշխանություններին` քաղաքական ամենաբարձր մակարդակով դատապարտել ՌԴ-ի կողմից զենքի վաճառքը, որը մինչ օրս չի արվել:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին զարմացնում է, որ զենքի առեւտուրը նման մեծ աղմուկ է բարձրացրել: Նա հիշեցնում է` ԽՍՀՄ փլուզումից հետո ՌԴ-ն ավել քան 20 տարի է` զենք է մատակարարում հետսովետական բոլոր երկներին. «Այն, ինչ տեղի ունեցավ հիմա, դա որոշակի մի իրավիճակ էր ՀՀ-ի ներսում` կապված ընտրությունների, քաղաքական հակազդեցության, գազի գնի հետ կապված եւ գրեթե ոչ մի կապ չունեցող ռազմական իրական բալանսի հետ» :
Պարոն Իսկանդարյանը վստահ է` ՌԴ-ն պահպանում է ռազմական բալանսը` հավասարաչափ զենք վաճառելով թե Ադրբեջանին, թե ՀՀ-ին: Նա համոզված է` ՌԴ-ին ձեռնտու չէ նոր պատերազմը;