Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը դրդում է ճաշակով հարց լուծել (տեսանյութ)

Քաղաքականություն
9567eddbaf6af0a331b44b092f4e415b

Հանրային իրավունքի խնդրով մտահոգ հասարակական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության դատարանը ուղարկում է փողոց։

Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանն ասում է, որ ինքը մասնակցում է հանրային ակցիաներին, քանի որ չունի լծակներ դատարան դիմելու։

Դատարան դիմելը հասարակական կազմակերպությունների համար անմատչելի իրավունք է։ Չնայած օրենքն ըստ էության չի արգելում, սակայն դատարանը հայցերը որպես կանոն վարույթ չի ընդունում՝ դիմումատուին համարելով ոչ պատշաճ հայցվոր։

Մերժելիս դատարանը հղում է անում Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածին, որը իրավաբանական անձին իրավունք է տալիս դիմել դատարան, երբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա իրավունքները եւ ազատությունները։

«Նրա բառը դատարանը մեկնաբանում է որպես անձի իրավունք, ոչ թե հանրության»,-ասում է փորձագետ Արթուր Գրիգորյանը:

Նա ապրիլ-հունիս ամիսներին ուսումնասիրել է հասարակական կազմակերպությունների դատարան դիմելու իրավունքի հետ կապված հարցերը։  Արթուր Գրիգորյանը եզրակացրել է, որ հանրային իրավունքները դատարանում չեն վիճարկվում՝ իրավական մեխանիզմներ չլինելու պատճառով։

Փորձագետը բերում է Մաշտոցի պուրակի օրինակը, երբ հարցը լուծվեց «ոչ թե իրավական լծակներով, այլ ինչ-որ մեկի ճաշակով»:

Հասարակական սեկտորի առաջ դատարանի դռները փակում է նաեւ ոլորտը կարգավորող օրենքն իր հակասություններով՝ երրորդ կետը թույլատրում է, տասնհինգերոդն՝ արգելում։

Իրավաբան Մերի Խաչատրյանը նշում է՝ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ,որ դատավորների համար էլ հեշտ լինի։

Արդեն մի քանի ամիս է պաշտոնապես շրջանառության մեջ է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգը։ Սակայն նրանում կազմակերպություններին մտահգող դատական մատչելիության հարցը ներառված չէ։