A
A
Քաղաքապետարանը տրանսպորտի հարցը չի քննարկել
Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը տրանսպորտի թանկացումից հետո իր աշխատանքային օրը շարունակում է ոչ թե քաղաքապետարանում, այլ Երևանի տարբեր հատվածներում։ Այսօր առավոտյան նրան հանդիպեցինք Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ։ Հենրիկ Նավասարդյանը մեր հարցերին պատասխանեց հեռախոսն ականջին և նշեց, որ երեկ քաղաքապետարանում տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հետ կապված որևէ հարց չի քննարկվել։
«Ես ասել եմ, որ կլոր սեղանի շուրջ, կլոր սեղանի շուրջ։ Բոլորին էլ ասել եմ, որ բանակցություններն էդպես, որովհետև դրսում խոսակցությունը ոնց որ չի ստացվում»,-նշեց Հենրիկ Նավասարդյանը։