Ոստիկանությունը, ակտիվիստները եւ քաղաքապետարանը (տեսանյութ)
Քաղաքապետարանի դեմ 150 դրամի դեմ բողոքողների այսօրվա ակցիայի մեկնարկը ոստիկանությունը տվեց ակտիվիստներից մեկի՝ Դավիթ Թովմասյանի ձերբակալությամբ;
Եւս երկուսին տարան ակտիվիստ երիտասարդների թեթեւ դիմադրության պայմաններում։ Ակցիան սկսված է;
Մոտենում են ոստիկանական նոր մեքենաներ ; Բոլորն ուզում են հասկանալ՝ ինչու՞ բերման ենթարկեցին ակտիվիստներին։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն անկեղծ է՝ նրանց դեռ երեկ էինք ուզում տանել. «Քրեորեն պատժելի արարք ա թույլ տրվել ակցիայի մասնակիցների կողմից»
Քաղաքապետարանը շրջափակված է, ոստիկանությունը հայտարարում է, որ 150 դրամի դեմ բողոքողների ակցիան անօրինական է։ Լսող չկա, մոտենում են բողոքող նոր երիտասարդներ։
Քաղաքապետին ուղղված ակցիան, ըստ ոստիկանության ներկայացուցչի, քաղաքացիները կարող են անել ցանկացած տեղ, բայց ոչ քաղաքապետարանի մոտ։ Չնայած դրան, ոստիկանությունը չկարողացավ խանգարել ակտիվիստներին քաղաքապետարանին մոտենալու համար
Ակտիվիստները շրջափակեցին քաղաքապետարանի մուտքը։ Դիրքերից մեկը գրավված էր։
Քաղաքապետարանի մուտքը փակելն, ըստ ոստիկանության, հակաօրինական է, բայց ում ինչպես կպատժեն, դեռ վաղ է ասել նույնիսկ փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի համար.« Ա, հո՞պարոն Մովսիսյանը Նաստրադամուսը չի»։
Մոտ մեկ ժամ նստելուց եւ գործադուլի կոչեր հնչեցնելուց հետո ակտիվիստները շարժվեցին Կենտրոնի ոստիկանություն, որտեղ բերման էին ենթարկվել նրանց ընկերները։ Ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին եւս երկուսին։ Պարզվեց պատճառն ավանդական է
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց. « Ունենք ոստիկաններ, ովքեր ծեծի են երեկ ենթարկվել, հարվածներ են ստացել ակցիայի կազմակերպիչներից»։
Ինչ-որ պահից իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից։
Ավելի ուշ բերման ենթարկվածներին բաց թողեցին։
Մանրամասները տեսանյութում