Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեպրեսիայից դուրս է եկել (տեսանյութ)

Քաղաքականություն
6feac97c2c1b8839adb00c11947be09c

Կարեն Անդրեասյանը ժամեր առաջ է վերադարձել Մոսկվայից, որտեղ երեկ 

տեսակցել բանտում գտնվող վարորդ Հրաչյա Հարությունյանին։ Մոսկվայի մերձակայքում հունիսի 13-ին տեղի ունեցած ավտոպատահարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանը դեռ չի ապաքինվել, սակայն հոգեպես ավելի կայուն վիճակում է։

Հայ վարորդի պաշտպանությունը ստանձնել է Ռուսաստանի ամենահայտնի փաստաբաններից մեկը՝ Ռուբեն Մարգարյանը։ Ծախսերը հոգալու է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Ըստ Կարեն Անդրեասյանի՝
հայ վարորդին կանացի խալաթով դատարան բերելու առնչությամբ դեռ քննություն է կատարվում։

«Այդ պատասխանը ստանալու համար մենք երկար, հետեւողական պետք է աշխատենք, որպեսզի հասկանայինք մեղավոր էր հիվանդանոցը, մեղավոր էր ոստիկանը, թե քննիչներն էին մեղավոր»,- նշեց Կարեն Անդրեասյանը։

Հրաչյա Հարությունյանինին Հայաստան արտահանձնելու հարցը քննարկվի միայն  դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: