Ազատամարտիկները միավորվել են
Ազատամարտիկները միավորվել են սոցիալական և օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու համար:
Այս մասին հաղորդեց ՄՀՆՋ-ի վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը: Նա նշեց, որ ազատամարտիկների պայքարի մեթոդները տարբեր են, սակայն նպատակը մեկն է. «Այն զավեշտալի պատճառաբանությունները, որ կառավարության բյուջեում չկա գումար այս չարչրկված հարցը լուծելու համար, աչքակապություն է: Այսօր խաղաղ պայմաններում, ազատամարտիկը լքում է իր հայրենիքն` իր ազատագրած հողը և գնում է կամավոր հանձնվում է այլ պետությունների սոցիալական ծառայություններին: Սրանից ավելի էլ ի՞նչ եք ուզում»,- նշեց պարոն Սարգսյանը:
Ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանն ասաց, որ իրենք պահանջում են հստակեցնել օրենսդրական դաշտը, իսկ ազատամարտիկ Հարություն Ստեփանյանը նշեց, որ պետությունը համառորեն չի կատարում իրենց պահանջները: