A
A
Տրանսպորտի թանկացման դեմ ընդվզումը պետք է շարունակել
Հայաստանում տրանսպորտը թանկացավ, սակայն սպասարկման որակը մնաց նույնը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յագուբյանը։
«Տրանսպորտը ամենադժվար կարգավորվող ոլորտներից մեկն է։ Ծառայության որակը մնաց նույնը: Խցանումներ, մարդիկ շարունակում են իրար գիրկ նստած երթևեկել, կանգառների փոքր լինելը»,-ասաց Լուսինե Յագուբյանը։
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը տրանսպորտի թանկացման խնդրի լուծումը տեսնում է երկու մակարդակով՝ մակրո և միկրո.«Մակրո մակարդակով ամբողջ համակարգը փոխելն է՝ ամբողջ մարդկանցով։ Ճիշտ է նաև ընդվզումը։ Նրանք ովքեր ընդվզում են, թող շարունակեն ընդվզումը»,-նշեց Հարություն Մեսրոպյանը։