Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեպտեմբերի 29-ը՝ քվեարկության օր

Քաղաքականություն
afd914db2e48da2e0c8df7fed1ed1ef6


Այսօր գումարած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ է նշանակել թիվ 38 ընտրատարածքում` hիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրացուցիչ ընտրությունների քվեարկության օր է սահմանել 2013 թվականի սեպտեմբերի 29-ը և հաստատել ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Շիրակի մարզի Բայանդուր համայնքում 2013թ. օգոստոսի 11-ին, Գեղարքունիքի մարզի Ազատ և Սյունիքի մարզի Հալիձոր համայնքներում օգոստոսի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` Երևանի թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած միակ թեկնածու Արման Եղիազարյանը:


Արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է նաև «ԿԸՀ-ում և ՀՀ վարչական դատարանում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ» Լուսինե Պետրոսյանի դիմումը: