A
A
ԵՄ անակնկալը կմատուցվի՞ նոյեմբերին (տեսանյութ)
Ի՞նչ անակնկալ է սպասվում հայ հասարակությանը նոյեմբերին, երբ Հայաստանի իշխանությունները Եվրամիության հետ նախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը։ Այն առայժմ փակ փաստաթուղթ է, դրույթների վերաբերյալ տեղյակ են միայն բանակցողները։
«Չսպասված տեղից չսպասված փաստաթուղթ կարող եք սպասել»,-ասում է ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանը։
Չնայած դիվանագիտական ընդունված պրակտիկային՝ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչը ճիշտ է համարում դրույթների հրապարակումը մինչ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը։
Բորիս Նավասարդյանը համակարգում է Արեւելյան գործընկերության հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը։ Նա որպես հասարական սեկտորի ներկայացուցիչ գործընթացում ներգրավված է 2010 հունիսից։
Մանրամասները տեսանյութում.