Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլը շարունակվում է (տեսանյութ)

Քաղաքականություն
c31af9af7df808993c7a61e3a10ad910

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը արդեն 4-րդ օրն է Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել; 

«Ես տղաների հետ եմ, տղաների կողքին եմ, պահանջներին կողմ եմ եւ սպասում ենք վարչապետի պատասխանին»,-ասաց նա:

Խաչիկ Ավետիսյանը հացադուլով աջակցում նստացույց հայտարարած իր մարտական ընկերներին։ Նրանց բոլորի պահանջը մեկ է՝ սոցիալական փաթեթի բարելավում՝ թոշակների եւ նպաստների 50 տոկոս բարձրացում, կոմունալ վճարումների 50 տոկոս զեղչ։

2 օրից լրանում է այն ժամեկտը, որն ազատամարտիկներից խնդրել է վարրչապետ Տիգրան Սարգսյանը՝ նրանց պահանջներն ուսումնասիրելու եւ լուծում տալու համար։ Այս ընթացքում ազատամարտիկներն էլ իրենց հերթին հետեւում են վարչապետի եւ կառավարության անդամներին հայտարարություններին եւ քայլերին։


Երկու օրից ազատամարտիները երթով կշարժեն կառավարություն՝ վարչապետից պատասխան ստանալու համար, որից հետո կորոշեն իրենց հետագա քայլերը;