Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արբանյակը կլինի Ռուսական, թե՞ Չինական

Տնտեսություն
6d7d78a06a4e05a9c784131612f6baf2

Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի արբանյակային ծրագրով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկուն, չինական «Poly Group» ընկերության ներկայացուցիչներին՝ նախագահի տեղակալ Դայ Նինգի գլխավորությամբ:

Ջոզեֆ Բարկովսկին տեղեկացրեց, որ «Poly Group»-ը Չինաստանի ամենամեծ և ազդեցիկ պետական ընկերություններից է և հետաքրքրված է Հայաստանի արբանյակային ծրագրի համաֆինանսավորմամբ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ներկայացնելով Հայաստանի արբանյակային ծրագրի իրականացման գործընթացի առկա վիճակը, նշեց, որ այս ոլորտում նախարարությունը տարբեր երկրների հետ համագործակցության եզրեր է փնտրում.

«Մենք ունենք բավական առաջարկներ խորհրդատվության, կառավարման առումներով: Այսօր աշխատում ենք Ռուսաստանի հետ: Մենք ձեզ նույնպես կներկայացնենք մեր առաջարկները, և կսպասենք ձեր արձագանքին»,-նշեց նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման և դրանց հնարավոր ֆինանսավորման աղբյուրներին առնչվող հարցեր:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն