A
A
Երկու շաբաթից պարզ կլինի ՀԱԿ 4 ակտիվիսների վերաքննիչ դատական նիստի օրը (տեսանյութ)
Երկու շաբաթից պարզ կլինի ՀԱԿ 4 ակտիվիսների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի վերաքննիչ դատական նիստի օրը։ Հուլիսի 4-ին քրեական գործն ուղարկել է Վերաքննիչ դատարան։
Մինչ այդ Հայ ազգային կոնգրեսի համակիրները, ինչպես ամեն ուրբաթ, այսօր էլ գլխավոր դատախազության շենքի մոտ էին։
«Այս պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, մինչև երիտասարդներն ազատ չարձակվեն։ Մինչև քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանն ազատ չարձակվի»,-նշեց ՀԱԿ հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գևորգյանը։