Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ր մարզպետի հերթն է (տեսանյութ)

Քաղաքականություն
d7771da5e7fef6319b10a91bcec50cb8

 

Ամեն պահ էլ հնարավոր են կադրային փոփոխություններ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսպես է արձագանքում մարզպետների փոփոխության վերաբերյալ լուրերին

ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում չի բացառվում մի շարք մարզպետների փոփոխության հարցի քննարկումը։

«Եթե գործադիր մարմնի անդամներից մեկը հարց կբարձրացվի, կքննարկենք նաեւ նման տիպի հարցեր: Սակայն մեր կառուցվածքն այնպիսինն է, որ նման խնդիրների քննարկումը կապված է լինում կառավարության նախապատրաստական աշխատանքից, առավելեւս կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ինֆորմացիայից ու առաջարկներից»,-ասաց Գալուստ Սահակյանը։

Ենթադրվում է, որ մարզպետների հարցը քննարկվի սեպտեմբերին: Ինչ վերաբերում է Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետագա ճակատագրին, ապա Գալուստ Սահակյանը մեկ դիտարկում ուներ. «Ես չեմ կարծում, որ մարդու, անձի ճակատագիրը կախված է նրանից, թե ինչ պաշտոն է նա զբաղեցնում, եւ հետո ինչ պաշտոն պիտի զբաղեցնի: Նրա հոբբին` ժողովրդին ծառայելու, ցանկացած պարագայում, եթե մարդը ներքին ուժ ունի, կշարունակվի»