Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաստիլի գրավումով հեղափոխությունները չեն ավարտվել

Քաղաքականություն
3b471005b14030243b8a1dc42b3c1e12

Բաստիլի գրավումից հետո համաշխարհային իրադարձությունները մշտական շարժման մեջ են, և եթե առիթ է լինում, ժողովուրդները ձգտում են գրավել իրենց բաստիլները: Այսօր ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն։

Նա նշել է, որ 1789թ. հուլիսի 14-ը հանդիսացավ բոլոր ֆրանսիացիների համախմբման խորհրդանիշը, որով նոր էջ բացվեց ֆրանսիական նորագույն պատմության մեջ:

«Ազատությունը, ժողովրդավարությունը մեկընդմիշտ կայացած արժեքներ չեն, այն գործընթաց է, որ միշտ էլ կենսագործվում է: Ինչ-որ մի տեղ գրավում են, հեղափոխություներ կամ դրան համարժեք գործընթացներ են գնում»,-ասաց դեսպանը։

Նրա կարծիքով, Հայաստանում էլ անհրաժեշտ է անընդհատ բարեփոխումների ձգտել և դա շարունակական գործընթաց պետք է լինի: