Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հմայակ Հովհաննիսյանն անպատասխան մնաց (տեսանյութ)

Քաղաքականություն
453b4df046564beacd7db081251ca4f9

Եվրամիության հետ հարաբերություններն ամրապնդելու ճանապարհին Ուկրաինան մեկ քայլ առաջ է Հայաստանից։ Ի տարբերություն մեր երկրի՝ Ուկրաինան ոչ թե պատրաստվում է նախաստորագրել, այլ մինչեւ տարեվերջ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան այսօր ներկայացնում էր իրենց հաջողության բանաձեւը։

Քննարկումը կազմակերպած «Համաձայնություն» կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը համարում է, որ այս ինտեգրումը Հայաստան- Ուկրաինա հարաբերություններում ձևավորելու է նոր հարթակ:

Այսօրվա քննարկմանը մասնակից քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը չի ստացել իր պատասխանը։ Նկատի ունենալով Ուկրանիայի ու Ադրբեջանի օրեցօր սերտացող հարաբերությունները՝ նա դեսպանի կարծիքն է հարցրել, թե ինչու Ադրբեջանը չի պատրաստվում նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ Դեսպանը ասել է, թե հարցին պետք է պատասխանի Ադրբեջանը։՛

Ինքը՝ Հմայակ Հովհաննիսյանը ունի սեփական քաղաքագիտական վերլուծությունն այս պարագայում. «Ադրբեջանը զերծ մնալով այս եվրաինտեգրումից , գուցե փորձում է օգուտներ իր համար շահել Ռուսաստանի հետ հարաբերություններում»

Հմայակ Հովհանիսյանը Ռուսաստան, թե Եվրամիություն երկընտրանքի մեջ ամենակարևորը համարում է ճիշտ քաղաքականության ընտրությունը։

«Ես կողմ եմ այն քաղաքականությանը, որ չի վնասում մեր քաղաքական շահերը»,-ասաղ նա։