Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շտեֆան Ֆյուլեն ճնշումների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
32b6e0b0c58f54a061b3fe358c8855cc

Ռուսաստանն արդյո՞ք ճնշում է Հայաստանին Եվրամիությանն ինտեգրվելու առումով։ Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն տեղյակ է ռուսական գազի գնի թանկացումից, Ադրբեջանին զենքի վաճառքից, բայց չի կարող մեկնաբանել դա։ 

Իսկ Եվրամիությունը, ըստ նրա, չի ճնշում Հայաստանին՝ երկընտրանքի առջեւ կանգնեցնելով. «Ասոցացման համաձայնագիրը ընտրության առաջ չի կանգնեցնում Հայաստանին, դա անհեթեթություն է։ Մենք երբեք չենք ասել մեր հայ գործընկերներին՝ դադարեցրեք ձեր համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Մենք խրախուսում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք համադրելի են Հայաստանի շահերի հետ՝ անվտանգության առումով»։

Եթե Հայաստանը ստորագրում է Ասոցացման համաձայնագիրը, Եվրամիությունը կազդի՞ Թուրքիայի վրա՝ հայ-թուրքական սահմանը առանց նախապայմանների բացելու համար ։ Քաղաքացիական սեկտորի հետ հանդիպմանը պարոն Ֆյուլեն վստահեցրեց, թե Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցելու կարևոր նախապայման է նաեւ լավ հարաբերություններն հարևանների հետ։

«Ես հույս ունեմ, որ այս տարին Թուրքիա-ԵՄ հարաբերություններում կարևոր է լինելու։ Հուսով եմ, որ բանակցությունների արդյունքում նոր իրավիճակ կստեղծվի և կայուն դինամիկա կապահովվի մեր հարաբերություններում։ Մենք շատ ենք մոտեցել Թուրքիայի հետ, և դա կբերի Թուրքիայի հետ համաձայնագրի ստորագրմանն, ինչը դրական անդրադարձ կունենա ինչպես Թուրքիայի, այնպես էլ նրա հարևանների վրա»,-ասաց նա։

Շտեֆան Ֆյուլենն այսօր իր ելույթում անդրադարձավ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը եւ կոչ արեց Հայաստանին.«Ադրբեջանի հետ համաձայնության գալ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ Մենք շարունակելու ենք օժանդակել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»։