Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեղուկ գազը 20 տոկոսով չպետք է թանկանար (տեսանյութ)

Տնտեսություն
16fef1c7a1b40c36ffb3995d0bd051dc

Գազալցակայաններում հեղուկ վառելիքը նախատեսվածից ավելի է թանկացել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն՝ հուլիսի 7-ից հեղուկ գազը պետք է թանկանար 12 տոկոսով, մինչդեռ ավելացել է 20 տոկոսով։

Այսօրվանից տնտեսական մրցակացության պաշտպանության պետական հանձնաժողովը քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա սկսել է ուսումնասիրել գազալցակայաններում վաճառվող գազի գինը։

Հանձնաժողովի մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը փոխանցեց, որ մինչ ուրբաթ մոնիտորինգ և համապատասխան հաշվարկներ են իրականացնելու հանրապետության գազալցակայաններում, պարզելու, արդյոք թանկացումը համահունչ է, թե գնային չարաշահումներ են առկա, և ըստ այդմ էլ կարվեն համապատասխան եզրակացություններ։


Մանրամասները՝ տեսանյութում