Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 66-րդն է աշխարհում

Սպորտ
29ed4b84e0b240bfb71fb58f4b9f1b17

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը անցած մեկ ամսվա ընթացքում 23 տեղով առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

Հուլիսի 4-ի դրությամբ մեր ընտրանին զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիս ամսում անցկացրել է երկու հանդիպում: Մեր ֆուտբոլիստները նախ սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեցին Մալթայի թույլ հավաքականին, ապա հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեցին Դանիայի ուժեղ թիմին:

Ի դեպ, Մալթայի հավաքականը մեր թիմին հաղթելու համար նույնպես առաջադիմել է 23 աստիճանով, իսկ դանիացիները նահանջել են 7 տեղով:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել աշխարհի չեմպիոն Իսպանիայի ընտրանին: Երկրորդ տեղում է Գերմանիան, երրորդ` Կոլումբիան, որն առաջադիմել է 4 տեղով:

2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցները` Չեխիան ու Դանիան, գտնվում են համապատասխանաբար 26-րդ եւ 27-րդ տեղերում: