Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկել է պատասխան տալու ժամանակը (տեսանյութ)

Քաղաքականություն
62999ce280a5a802921074e7465cce65

Կառավարության այսօրվա նիստին մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ օրեր առաջ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը:«Եկել է պատասխան տալու ժամանակը», հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ կառավարությունում հայտնի խորհրդակցությունը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խստորեն քննադատեց պետգնումների ոլորտում առկա թերությունները:

«Այդ խորհրդակցություններից հետո մեծ ծավալի աշխատանք ենք մենք կատարել: Ընդունվել են բազմաթիվ որոշումներ, տրվել են հանձնարարականներ, գերատեսչությունների աշխատակիցներն անցել են վերապատրաստման:Այսուհետ չափազանց խիստ ենք լինելու ցանկացած խախտման վերաբերյալ»,- հայտարարեց Տ. Սարգսյանը: