A
A
Անհաջող հանդես եկան
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ավարտեց ելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Մրցումների 2-րդ օրը մեր ըմբիշներ Տիգրան Աբրահամյանը (66 կգ քաշային կարգ), Հ. Միքայելյանը (84 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (120 կգ) անհաջող հանդես եկան սփոփման մրցումներում եւ չկարողացան բրոնզե մեդալ նվաճել:
Հիշեցնենք, որ մեր ըմբիշ Կարապետ Չալյանը 74 կգ կարգում դարձել էր Եվրոպայի չեմպիոն: