Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունների հետ կխոսեն այլ լեզվով (տեսանյութ)

Քաղաքականություն
f2a65a62cc664c5513d8216ee4bcbb51

Սարդարապատի հուշահամալիրից մի քիչ հեռու դեպի Թուրքիայի սահման ձգվում է ծիրան մթերողների շարասյունը։ Մարդիկ օրերով են սպասում, որ իրենց միակ բերքը՝ կարկտահարված ծիրանն, ընդունեն:

Մի երկու օր առաջ իրեք սուտկա եմ կանգնել, որպեսզի հանձնեմ,-ասում է Գեւորգ Ահարոնյանը։

Արմավիրի տարածաշրջանում պահածոների մի քանի գործարան կա, ծիրանի մթերում իրականացնում է միայն «Նոյանը»:

Այս գործարանի հնարավորություններն էլ անսահման չեն, գյուղացիներին խորհուրդ են տալիս փչացող բերքը տանել, հանձնել Արարատի մարզի պահածոների գործարաններին

Գործարանի մոտ հավաքված բոլոր գյուղացիներն ունեն վարկային պարտավորություններ։ Շենավանցի Պավլիկ Հովհաննիսյանը վարկային 1 միլիոն դրամ է ծախսել 2 հեկտար հողի վրա, ետ է վերադարձրել 100 հազարը։ Մտածում է, թե ինչպես վերադարձնի մնացած 900 հազար դրամը

Գյուղացիները մտադիր չեն այլեւս ծիրան աճեցնել, ամեն տարի չեն կարող արեւի տակ օրերով սպասել բերքի իրացմանը, իսկ Հայաստանի իշխանությունների հետ այլ լեզվով խոսելու մասին դեռ կմտածեն։