Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանն էլ վաղը մեզ կհետեւի

Քաղաքականություն
f578a827d807ef39ae47926519198e70

Թեեւ զորատեսակների կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված զինատեսակների ցուցադրությունը եւ ցուցադրական թռիչքները կազմակերպվում են ամեն տարի, սակայն դրանք նաեւ Ադրբեջանին ինչ- որ բան ապացուցելու նպատակ են հետապնդում։

«Մենք մեր խղճին դեմ չգնանք, նաեւ մենք մեզ ապացուցելու խնդիր էլ ունենք։ Սպառազինությունների մրցավազքը նաեւ ամենատարբեր ոլորտներում է ընթանում, ինֆորմացիոն դաշտում, նաեւ հոգեբանական ներազդման այդ բաղադրիչը կա, մենք սպառազինվում ենք։ Մենք այդ առումով համագործակցում ենք, ոչ միայն ռուսական ուժի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Իսկ քաղաքագետ Լեւոն- Մելիք Շահնազարյանը համոզված է, որ եթե մենք ճիշտ օգտագործենք մեր ռազմական պոտենցիալը, ավելի լավ կլինի։

«Մենք կարողացել ենք ձեռք բերել տարբեր տեսակի զենքեր, որը ձեռք են բերել տարբեր երկրներից, մոդիֆիկացնել, որակական փոփոխություններ տալ եւ այդ զենքը ի զարմանս իր հեղինակների՝ դարձել է երկուսուկես երեք անգամ ավելի հզոր, ոչ բոլորը, բայց այդպիսի հրթիռներ մենք ունենք»,- նշեց նա։

Քաղաքագետի խոսքերով՝ պետք է զարգացնել մեր ռազմաարդյունաբերական ոլորտը։ Գիտնականներին պետք է օգնություն ցույց տրվի այդ ոլորտում աշխատելու համար։

«Գիտեք ցավալի է, բայց շատ եւ շատ զենքերը, որ այսօր գործում են նույն Ռուսաստանում, դրանց հեղինակները կամ գլխավոր կոնստրուկտորները հայեր են, եւ տնօրենն է հայ, եւ վաճառողն է հայ։ Մենք նույն պոտենցիալը նաեւ այստեղ ունենք, նույն ազգը եւ իրանց կարող ենքո օգտագործել եւ անհրաժեշտ աշխատանք տանենք»,- եզրափակեց քաղաքագետ Լեւոն- Մելիք Շահնազարյանը։