Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը «սպառնաց» նախարարներին (տեսանյութ)

Քաղաքականություն
36fd3432955d95fd678cf82ccd6cc8d4

Կառավարության ղեկավարն այսօր «նկատել է» իր ղեկավարած կառույցի շենքի դիմաց ամեն հինգշաբթի ակցիա անողներին։ Կառավարության նիստի սկզբում նա հայտարարեց, թե միջին օղակի չինովնիկներն են ուղղորդում նրանց կառավարություն. «Նրանց այստեղ հայտնվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջին օղակի չինովնիկները պատասխանում են հետևյալ կերպ. մենք ի՞նչ անենք, կառավարությունը պետք է որոշում ընդունի։ Դա անթույլատրելի մոտեցում է, այսինքն` մարդկանց ուղղորդում են, որ գան, կառավարության դիմաց հանրահավաք անեն։ Կոմպետենտ չե՞ն այդ միջին օղակի աշխատողները, թե՞ հատուկ են դա անում. իրենց լիազորություններին վերաբերող հարցերի վերաբերյալ գոնե պարզաբանումներ տալու փոխարեն այդ մարդկանց ուղղորդում են կառավարություն»։

Տիգրան Սարգսյանը նշեց, որ այսուհետ նախարարներին ուղղված բողոքներն ուղարկելու է նախարարություններ։

Ի դեպ, այսօր կառավարության շենքի մոտ են Լալայանի փողոցից վտարված եւ «Տոնուս» ընկերությունից խաբված քաղաքացիները։

Այսօր Տիգրան Սարգսյանը անդրադարձավ նաեւ օֆշորային սկանդալին՝ ասելով, որ լավ հորինված հեքիաթ է, եւ ԶԼՄ-ները տեղյակ կպահվեն դրա զարգացումներին։
Նա խոստոցավ, որ լրատվամիջոցները կտեղեկանան նաեւ Վերահսկիչ պալատի զեկույցի հետ կապված զարգացումներին։ Կառավարության նիստում նա հատուկ հանձնարարական տվեց։