Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանի 100 օրը (տեսանյութ)

Քաղաքականություն
33e6e2ddac5dd426a81ee8616eae623d

Կառավարման 100 օրը շատ կարճ ժամանակ է Սերժ Սարգսյանի գործունեությանը գնահատական տալու, սակայն քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն հասցրել է նկատել` Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը շատ դանդաղ են շարժվում:

«Սերժ Սարգսյանը և նրա թիմը պարզապես չեն հասցնում խորը բարեփոխումներ կատարել բոլոր ոլորտներում: Խնդիրը քաղաքական համակարգի բացակայությունն է: Հայաստանում քաղաքական որոշումներն իրականացվում են շատ պրիմիտիվ ձևով: Ամեն ինչ փոխվում է շատ մակերեսային»,- կարծում է Ռիչարդ Կիրակոսյանը:

Քաղաքագետը արձանագրել է` Սերժ Սարգսյանը չի կենտրոնանում կառավարության վրա: Թեեւ խորհրդարանը սկսել է ավելի արդյունավետ գործել, սակայն այն չի կարող հակակշիռ լինել կառավարությանը, քանի որ այն պահում է իր գերիշխող դիրքը: Ինչ վերաբերում իշխանության երրորդ թեւին՝ դատական համակարգին, այն անկախ չէ։ Արդյունքւոմ երկրում նման վիճակ է տիրում:

«Վերջին սկանդալները կապված Սյունիքի մարզի, Գյումրի իրադարձությունների և Արմավիայի սնանկացման հետ, հասարակության սպասելիքները «Ստատուս քվո»-ից, լուրջ նախազգուշացում է Կառավարության համար»,- ասաց քաղաքագետը:

Քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի կառավարման 100 օրերին, նշեց, որ նրա՝ երկրորդ նախագահության հենց սկզբում պարզ դարձավ , որ իշխանությունն իր ներսում շատ լուրջ խնդիրներ ունի.

«Կարծես թե բացակայում է կառավարման քաղաքական բաղադրիչը: Իշխող կուսակցության կողմից քաղաքական կառավարում չի իրականացվում»:

Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ միայն օֆշորային սկանդալը, որտեղ շրջանառվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, բավական է, որ իշխող կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քննարկի գործող Կառավարությունը լուծարելու հարցը:

«Վարչապետը իր կառավարության հետ միասին պետք է հրաժարական տա, քանի որ այս կառավարությունը չի էլ կարող այսպես երկար աշխատել»,- կարծում է պարոն Շահնազարյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ, հետեւելով Սերժ Սարգսյանի 100- օրյա գործունեությանը, միայն հետընթաց է նկատել: Նա գտնում է, որ միայն Կառավարության լուծարմամբ Սերժ Սարգսյանը ոչինչ չի կարող փոխել. «Ազգային Ժողովը, եթե նույնն է մնալու, Կառավարության փոխվելով ի՞նչ է փոխվելու երկրի կյանքում` ոչ մի բան»: