Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թիվ 26 ԸԸՀ նախագահը՝ գյուղապետի թեկնածու

Քաղաքականություն
cf46862766835f23b6596be43ae79cbc

Թիվ 26 ԸԸՀ նախագահ Վովա Սահակյանը հրաժարվել է իր պաշտոնից եւ առաջադրվել Պռոշյան համայնքի ղեկավարի թեկնածու։

Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց թիվ 26 ԸԸՀ նախագահի տեղակալ Գրիգոր Արշակյանը։

Նրա խոսքերով՝ հանձնաժողովը, սակայն արդեն նոր նախագահ ունի՝ Լուսինե Պետոյանը։

Պռոշյան համայնքի ղեկավար դառնալու համար նախապես առաջադրվել էր 5 թեկնածու՝ Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը , անկուսակցականներ՝ «ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը եւ «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ տնօրեն Ցոլակ Գրիգորյանը եւ Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը։

Սակայն վերջինս ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գրանցել է մյուս 4 թեկնածուներին։

Առաջադրված բոլոր թեկնածուները, բացի ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանից, ինքնառաջադրվել են։

Այս համայնքում ընտրությունները կայանալու են արտահերթ, քանի որ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանը ապրիլի 2-ին հենց գյուղապետարանի դիմաց սպանվել էր հրազենից։

Թեկնածուների նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հուլիսի 2-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 12-ը՝ ժամը 24.00-ն։